Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին կարող է ավելանալ տարվա երկրորդ կեսին. Stratfor
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ ընդգծում են այն փաստը, որ թեեւ խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor վերլուծաբանական կենտրոնը:
Ընդ որում, ըստ վերլուծաբանական կենտրոնի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։
Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։
Ինչպես նշել է Stratfor-ը, կողմերը կարող են նաեւ օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցը կամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսում նշել է, որ «խաղաղության համաձայնագրի» հետ կապված նոր բան չկա, եւ նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։
«Երկու կետ կա, որոնք համաձայնեցված չեն, եւ Հայաստանը երկուսի համար էլ լուծումներ է առաջարկել։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը։ Մենք առաջարկում ենք սա կիրառել սահմանի, սահմանազատված տարածքների հանդեպ։ Կա նաեւ միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեմա, ինչը որոշակի հանգամանքներում եւ պայմաններում կարող է մեզ համար ընդունելի լինել, այն առումով, որ մենք ոչ միայն ինչ-որ բան հանում ենք միջազգային մարմիններից, այլեւ ընդհանրապես հրաժարվում ենք այդ վեճերից։
Հակառակ դեպքում կարող է իրավիճակ ստեղծվել, որ մենք հետ ենք վերցրել ինչ-որ հարց, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել իր պահանջները, այսինքն՝ մենք պայմանավորվել ենք, որ դա չենք ներկայացնի միջազգային ատյանների քննարկմանը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը այդ հարցերը կդնի երկկողմ հարաբերությունների սեղանին, եւ դրա շուրջ կարող է թեժացում տեղի ունենալ։
Այս դեպքում մենք արդեն կփակենք այս էսկալացիայի ռիսկը կառավարելու եւ միջազգային հարթակներն օգտագործելու մեր ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 11:22
Армению и Россию многое объединяет в плане стратегических интересов. Об этом посол РФ Сергей Копыркин заявил журналистам в парке Победы, говоря о нынешнем этапе двусторонних отношений и отвечая на вопрос об обвинениях ряда армянских должностных лиц в адрес Москвы.
-
2025-05-09 11:08
Третий президент Армении Серж Саргсян выступил с обращением по случаю Дня Победы и мира
-
2025-05-09 11:06
Парад в честь 80-ой годовщины Победы в Великой Отечественной войне проходит на Красной площади в Москве 9 мая 2025 года. В 10:00 на этой странице началась прямая онлайн-трансляция. Мы показываем самые яркие моменты праздничного шествия.
-
2025-05-09 10:25
Азербайджан, по моему мнению, не является союзником России в Закавказье. Он — союзник Турции, причём не только в региональном контексте, но и в более широком смысле. Об этом в интервью агентству Новости Армении – NEWS.am заявил первый заместитель председателя комитета Государственной Думы РФ по делам СНГ Константин Затулин.