Էրդողանն ու ալ-Շարաան քննարկել են քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի պայքարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, որն այսօր ժամանել է Անկարա:
Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրդողանը հայտարարել է, որ ալ-Շարաայի հետ քննարկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, արգելված է Թուրքիայում) և «Իսլամական պետության» * դեմ պայքարի համատեղ քայլերը:
«Ես պատրաստակամություն եմ հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սիրիային բոլոր տեսակի պայքարներում ՝ լինի դա ԻՊ-ը, թե ՔԱԿ-ը։ Մենք հաստատեցինք, որ ճամբարների վերահսկողության առումով նրանց հետ ենք։ Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ահաբեկչության դեմ իմ եղբայր Ահմեդ ալ-Շաարայի հաստատուն կամքի կապակցությամբ։ Հուսով եմ, որ կգործենք համերաշխ, և հավատում եմ, որ կհասնենք նրան, որ մեր ընդհանուր տարածաշրջանում լիովին տիրի խաղաղության և վստահության մթնոլորտն առանց ահաբեկչության», –աշ Շարաայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8- ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց իր պաշտոնը և լքեց երկիրը։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում ստեղծված «փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի1-ը:
Իսկ 2025 թվականի հունվարի 29-ին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հռչակվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ։
*«Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է ՌԴ-ում և այլ երկրներում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.