Վլադիմիր ՆՈՎԻԿՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ՀՐԱՀՐԻ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԽԶԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները նպատակ ունեն սադրել Մոսկվային խզել հարաբերությունները։
«Վերջին երկու տարիներին հայ-ռուսական հարաբերությունները անկում են ապրում։ Դա սկսվել է մոտավորապես 2022 թվականի վերջին, երբ պարոն Փաշինյանը (Հայաստանի վարչապետը) սկսել է անտեսել Ռուսաստանի ղեկավարությանը, իսկ սրվել է հարաբերությունների անկման այս իրավիճակը ղարաբաղյան աղետից հետո։ Փաշինյանն այս ամբողջ իրավիճակն օգտագործել է տեղի ունեցած աղետի մեղքը Ռուսաստանի վրա բարդելու համար։ Հետո մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը փաստացի փորձում դիվերսիֆիկացնել անվտանգության հարցերը, իսկ ըստ էության՝ սկսել նվազեցնել ռուսական ուժային կառույցների ներկայությունը Հայաստանի տարածքում։ Բացի այդ, սկսվում է ֆրանսիական և նույնիսկ հնդկական սպառազինության համակարգերի գնումը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հարաբերությունների նշաձողի ավելի ու ավելի անկում է տեղի ունենում, և նույնիսկ հայտնվում են կոնֆլիկտի տարրեր։ Պետք է ասել, որ պարոն Փաշինյանն այս ամենն անում է շատ հանգիստ ձևով։
Ռուսական արտադրանքի, ռուսական պաշտպանության դուրս մղումը հայկական շուկայից տեղի է ունենում այն պատրվակով, որ տեղի է ունենում հատուկ ռազմական գործողություն, և Ռուսաստանը չի կարող ամբողջ ծավալով կատարել ռազմատեխնիկական պայմանագրերը։ Փաշինյանն ամեն ինչ անում է Մոսկվային հարաբերությունների խզման հրահրելու համար։ Նա ցանկանում է գժտվել, բայց չլինել դրա պաշտոնական նախաձեռնողը: Դա շատ տեսանելի է նրա պահվածքից», — ասել Է Նովիկովը։
Խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից սկսված եվրաինտեգրման գործընթացի մասին՝ փորձագետն ասել է, որ Փաշինյանը կփորձի նստել երկու աթոռի վրա։
«Ես վախենում եմ, որ Բրյուսելը կրկին Հայաստանին շատ բան կխոստանա Ռուսաստանի հետ կապերը խզելու համար, բայց իրականում ոչինչ չի տա։ Ինձ թվում է, որ Փաշինյանը կփորձի նստել երկու աթոռի վրա, որովհետև ԵԱՏՄ-ն (Եվրասիական տնտեսական միությունը) իսկապես մեծ շահույթ է բերում Հայաստանի տնտեսությանը և նրա աճին։ Փաշինյանը փորձելու է Մոսկվային և ԵԱՏՄ մյուս անդամներին դրդել կտրուկ քայլերի», — ընդգծել է Նովիկովը։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, փորձագետն ասել է, որ Ալիևը մտադիր չէ բավարարվել Ղարաբաղով։
«Ես կարծում եմ, որ Բաքվի նպատակը ոչ թե Ղարաբաղն է, այլ, հնարավոր է, ուժային ճանապարհով Նախիջևան տանող միջանցք կտրելը։ Եվ նա ուզում է այդ ամենը պարտադրել ռազմական ճանապարհով։ Ուստի ոչ մի բանակցային զիջում հնարավոր չէ, իսկ Հայաստանի արևմտամետ վեկտորը կարող է հանգեցնել Ռուսաստանի՝ որպես դաշնակցի կորստին և դաշնակից ձեռք չբերել ի դեմս արևմտյան որևէ խոշոր տերության», — եզրափակել Է Նովիկովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:15
Люди устали от этих старых и новых ссор, люди обеспокоены судьбой своей страны, этой нищетой, поражением, люди беспокоятся за безопасность страны и будущее своих детей. Об этом в интервью телеканалу Kentron TV заявил Гагик Царукян.
-
2025-05-30 10:11
Всего пять лет назад премьер РА Никол Пашинян чествовал армянских военных после июльских столкновений с Азербайджаном и заявлял, что именно благодаря армянской армии никто не может навязать Армении свою волю. Спустя пять лет – после потери Арцаха и слома хребта армянской армии, Пашинян утверждает, что сегодня Армения – больше государство, чем когда-либо, более суверенна, чем когда-либо, и более независима, чем когда-либо.
-
2025-05-30 09:58
После продолжительного перерыва Алиев снова заговорил о «Западном Азербайджане», имея в виду Армению. После 44-дневной войны в Карабахе Алиев предъявляет территориальные претензии к Армении, одной из которых является так называемое возвращение западных азербайджанцев в Армению, которую он представляет как историческую азербайджанскую землю. Он неоднократно заявлял, что Ереван должен четко сказать, когда и на каких условиях «западные азербайджанцы» вернутся.
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.