«Էյր Դիլիջանսը» ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները
«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը` անդրադառնալով լուրերին, թե «Էյր Դիլիջանսը» փետրվարի 3-ին վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ) (սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել):
«Մենք դիմել ենք, մենք էլ դադարեցրել ենք։ Խնդիրը կապված է օդանավի հետ, այն այժմ Վրաստանում է, այնտեղ ինքնաթիռ չկա։ Ուզում էի վերադարձնել սա, ասացին, որ այդ պարագայում պետք է նոր ինքնաթիռ ուղարկեմ Վրաստան։ Հենց այդ ժամանակ էլ նամակ գրեցի ու խնդրեցի, որպեսզի թռիչքները դադարեցնեն։ Այս պահին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները, մինչև այնտեղ այլ օդանավ ուղարկենք։ Եվրոպա չենք կարող թռչել սև ցուցակում լինելու պատճառով, հիմա Ռուսաստան էլ չենք թռչում, որովհետև սխալ մրցակցության պատճառով շահութաբեր չեն»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` գրասենյակը շարունակելու է իր գործունեությունը, աշխատակիցները տեղում են լինելու, մինչև նոր օդանավ բերեն։
Հովհաննիսյանը հստակ ժամանակահատված չնշեց, թե երբ կվերսկսեն թռիչքները, քանի որ այս պահին օդանավեր ձեռք բերելու հետ կապված խնդիրներ կան։
Ավիաընկերության տնօրենը նաև հայտնեց, որ Թբիլիսի–Երևան–Թբիլիսի թռիչքները կիրականացնի «Georgian airways»–ը։
«Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը հայկական ռեգիստրից դուրս էր բերվել հուլիսի վերջին ու հետո գրանցվել Վրաստանում, որտեղից 2016-ին էր տեղափոխվել մեր երկիր:
Հիշեցնենք` 2015 թվականին ստեղծված «Արմենիա» ավիաընկերությունը 2023 թվականի մարտին վերանվանվեց «Էյր Դիլիջանս»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 12:50
Низкий рейтинг действующей власти и нулевые шансы на переизбрание еще не означают, что победа новой, солидной власти на выборах (очередных или внеочередных) обеспечена, предупреждает член Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-12 12:47
Генеральный прокурор Армении Анна Вардапетян 12 мая на заседании Национального Собрания во время обсуждения отчета об итогах деятельности ведомства за 2024 год пояснила, что именно прокуратура требует взыскать со второго президента республики Роберта Кочаряна и связанных с ним лиц по иску о конфискации имущества незаконного происхождения.
-
2025-05-12 12:46
Китай и США договорились с 14 мая обоюдно приостановить применение тарифов в размере 24 процентных пунктов на первоначальный 90-дневный период. Об этом говорится в совместном заявлении КНР и США.
-
2025-05-12 12:45
Граждане требуют, чтобы должностные лица, занимающие высокие государственные должности и посты, в обязательном порядке проходили психиатрическое медицинское обследование.