ԱԹԵԻՍՏ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ՝ ԾԱՂՐԱՆՔ Է ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ՞ ՆԿԱՏՄԱՄԲ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում իշխանությունները սպառնում են հայ առաքելական եկեղեցուն, արհամարհում և թիրախավորում են, սակայն պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով կրոնական միջոցառմանը մասնակցելու համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը օվկիանոսներ է կտրում-անցնում՝ 9-10 հազար կիլոմետր։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։
Որպես վարչապետ՝ Փաշինյանի մասնակցությունը հասկանալի է, բայց այ պատգամավոր Արսեն Թորոսյանի ներկա գտնվելը, ով աթեիստ է, բայց մասնակցում է կրոնական միջոցառմանը, խիստ տարակուսելի է:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Արսեն Թորոսյանի մասին է, ով հայտարարել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: «Ես աթեիստ եմ, հարցեր կա՞ն…» ԱԺ ամբիոնից հայտարարել է նույն Թորոսյանը:
Հարցական է, թե այդ որ արժանիքի համար է աթեիստ Արսեն Թորոսյանը հասել ԱՄՆ՝ կրոնական միջոցառման մասնակցելու։ Սա ծաղրանք է հավատացյալների՞, ԱՄՆ-ի՞, թե՞ ինքն իր նկատմամբ:
Ի դեպ, Արսեն Թրոսյանն ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին՝ օրապահիկի, գիշերավարձի և ավիատոմսի ամբողջական փոխհատուցմամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.