Պրիմակովը հայտնել է՝ Բաքվում Ռուսական տան գրանցման անհրաժեշտության մասին նոտա է ստացվել
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Բաքվում Ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին Ադրբեջանից նոտա է ստացվել։
«Դրանով ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, որը կոչվում է նաև Ռուսական տուն, տեղական օրենսդրության համաձայն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ», – ասել է Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Բաքվում Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին:
Ինչպես նշել է Պրիմակովը, մեկ այլ շինության սեփականատերը, որի հետ բանակցություններ էին ընթանում, առայժմ «դադար է վերցրել»։
Պրիմակովն ընդգծել է, որ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ, որևէ քաղաքական հարց երբևէ չի եղել:
«Բաքվում Ռուսական տունը USAID-ի հետ համեմատելն ընդհանրապես չի դիմանում ոչ մի քննադատության։ Մենք երբեք քաղաքական որևէ հարցով չենք զբաղվել և չենք զբաղվում... Ռուսական մշակութային կենտրոնը զբաղվում է բացառապես հումանիտար գործունեությամբ», - ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը հույս է հայտնել, որ այս հարցով Բաքվում համապատասխան լուծում կգտնեն:
«Ներկայում ԱԳՆ գծով աշխատանքներ են տարվում։ Հուսով եմ (քանի որ դա միակ խելամիտ տարբերակն է), որ Ադրբեջանի կողմից կգտնվի համարժեք, գիտակից, խելամիտ լուծում», - ասել է Պրիմակովը։
Ավելի վաղ ադրբեջանական Report պարբերականը հայտնել էր, որ Բաքուն Ռուսաստանին ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեության դադարեցման մասին:
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն լրագրողներին հայտնել է, որ Բաքուն պաշտոնապես ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ երկրում USAID-ի գրասենյակի աշխատանքը դադարեցնելու մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 11:59
В правящей партии "Гражданский договор" назревает волна недовольства на фоне скандала с участием главы префектуры ереванского административного района Нор-Норк Тиграна Тер-Маркаряна. Об этом сообщает газета "Грапарак".
-
2025-05-03 11:55
Азербайджан разрушил памятник жертвам Великой Отечественной войны 1941-1945 гг. в селе Ванк Мартунинского района Арцаха, хачкар в память о героях Арцахской освободительной войны и стелу с барельефами, изображающими погибших героев.
-
2025-05-03 11:53
В Армении предлагают повысить предельный возраст для прохождения срочной военной службы с 27 до 37 лет. С соответствующей законодательной инициативой выступил депутат от правящей партии "Гражданский договор" Айк Саркисян, сообщает газета "Жоговурд".
-
2025-05-03 11:52
Констатируем, что все за день подозрения подтвердились фактами. Об этом на своей странице в соцсети Facebook написал депутат от оппозиционной парламентской фракции «Армения» Левон Кочарян.