Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՉԷ
Ադրբեջանի համար կարևոր է ցույց տալ Արևմուտքին և Թուրքիային, թե որքան անզիջում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, «Национальная служба новостей»-ին (НСН) ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ամերիկյան USAID գործակալության աշխատանքի դադարեցման մասին, քանի որ «նրանք մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը հանրապետության ներքին գործերին»։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկապես դադարեցրել է Բաքվում Ռուսական տան աշխատանքը՝ իր պահանջը բացատրելով որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությամբ։ Զատուլինը բացատրել է երկրի իշխանությունների նման պահվածքը։
«Արդեն շատ թանաք ու բառեր են ծախսվել, որպեսզի հարցն այնպես ներկայացվի, իբր Ադրբեջանը գործնականում մեր ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հատկապես այն ֆոնին, ինչ կատարվում է Հայաստանում։ Բայց մենք բախվեցինք իրականությանը, մեր հանդեպ նրանց վերաբերմունքին։ Այս ամենը՝ իբր այն ֆոնին, թե արդյոք մենք ինքնաթիռ ենք խփել, թե ոչ: ՌԴ նախագահը ներողություն է խնդրել, զոհվել են նաև ռուսներ։ Իսկ Ռուսաստանին դեմոնացնելու ցանկությունն առաջանում է այն ֆոնին, որ դա տեղի է ունեցել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման պահին։ Բոլորը հասկանում են, որ ամեն դեպքում դա տեղի է ունեցել օդային սպառնալիքի պատճառով։ Վստահ եմ, որ մենք օգնում ենք զոհվածների ընտանիքներին, հետաքննությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց հիմա Ադրբեջանի համար կարևոր է ցույց տալ Արևմուտքի իր բարեկամներին, Թուրքիային, թե որքան անզիջում է նա։ Չեմ կարծում, թե սա ողջամիտ քաղաքականություն է, Ադրբեջանը չի կարող որևէ տեղ կորչել Ռուսաստանից։ Վաղը դեռ մեզ մոտ կգան իրենց որոշ կարիքների համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել և պետք է եզրահանգումներ անի այն մասին, որ Ադրբեջանին չի կարելի դաշնակից համարել։
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ։ Կա Ադրբեջանի նույնատիպ կառույց Մոսկվայում, մեր կողմից ճիշտ կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի իշխանությունները մեզ հետ հարաբերությունները դիտարկում են միայն իրենց շահի տեսակետից։ Նրանք երբեք չեն եղել մեր լիիրավ դաշնակիցը, նրանք եղել և մնում են Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կողմնորոշված է ոչ թե դեպի մեզ, այլ դեպի Թուրքիա, իսկ մեզ հետ դաշինքը պատեհապաշտական բնույթ ունի։
Երբ անհրաժեշտ էր, որ Ռուսաստանը աչք փակեր Ղարաբաղի պատերազմի, սադրանքների, հանցագործությունների, խոցված ուղղաթիռի վրա, այն ժամանակ եղան գործընկերային հարաբերություններ։ Երբ անհրաժեշտ են խողովակաշարային երթուղիներ անցկացնել, այդ ժամանակ մեզ շրջապատում են խնամքով և ուշադրությամբ: Երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց օգտագործել ցանկացած պատրվակ՝ Ռուսաստանի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքը ցույց տալու համար»,- եզրափակել է Զատուլինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:58
Атаки на Первопрестольный Святой Эчмиадзин за последние недели имеют свою предысторию. Сначала духовный лидер Азербайджана объявил о создании так называемого «духовного совета в западном Азербайджане», после чего начались массовые нападения на Армянскую Апостольскую Святую Церковь.
-
2025-05-30 10:15
Люди устали от этих старых и новых ссор, люди обеспокоены судьбой своей страны, этой нищетой, поражением, люди беспокоятся за безопасность страны и будущее своих детей. Об этом в интервью телеканалу Kentron TV заявил Гагик Царукян.
-
2025-05-30 10:11
Всего пять лет назад премьер РА Никол Пашинян чествовал армянских военных после июльских столкновений с Азербайджаном и заявлял, что именно благодаря армянской армии никто не может навязать Армении свою волю. Спустя пять лет – после потери Арцаха и слома хребта армянской армии, Пашинян утверждает, что сегодня Армения – больше государство, чем когда-либо, более суверенна, чем когда-либо, и более независима, чем когда-либо.
-
2025-05-30 09:58
После продолжительного перерыва Алиев снова заговорил о «Западном Азербайджане», имея в виду Армению. После 44-дневной войны в Карабахе Алиев предъявляет территориальные претензии к Армении, одной из которых является так называемое возвращение западных азербайджанцев в Армению, которую он представляет как историческую азербайджанскую землю. Он неоднократно заявлял, что Ереван должен четко сказать, когда и на каких условиях «западные азербайджанцы» вернутся.