ՀՀ իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները
Հայաստանի իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի Բերքաբեր-Բաղանիս հատվածի սահմանային սյուների կոորդինատները։ 2024 թվականի ամռանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ի պատասխան մեր հարցման տեղեկացրել են, որ աշխատանքները դեռ շարունակվում են՝ խոստանալով պատասխանել դրանց ավարտից հետո:
Հաշվի առնելով կատարված աշխատանքները՝ 2025 թվականի հունվարին նոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ԱԱԾ, ՊՆ և ԱԳՆ աշխատակազմեր։
ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ հարցն իրենց իրավասությունից դուրս է։ Վարչապետի աշխատակազմից հարցումն ուղղել են փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ ՊՆ։
Պաշտպանական գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նախարարի հրամանով սահմանագծմանը և սահմանազատմանը վերաբերող փաստաթղթերը, լուսանկարները, քարտեզները, սխեմաները (բացի կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվելուց) համարվում են գաղտնի, և հրաժարվել են տրամադրել հարցված տվյալները։
Նույնաբովանդակ պատասխան է եկել նաև ՀՀ ԱԱԾ-ից։ Վկայակոչելով կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշումը՝ ԱԱԾ–ից ասել են, որ հարցվող տեղեկությունն ունի գաղտնիության համապատասխան դրոշմագիր։ Այնպես որ, այս կառույցից նույնպես մենք որևէ տեղեկություն չստացանք։
Մեր կողմից նշենք, որ հարցվող տեղեկությունը որևէ վնաս որևէ գործընթացի չի կարող հասցնել։ Սյուների կոորդինատները քննարկվել, բանակցվել և որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից, դրանք ֆիզիկապես տեղադրված են և մասամբ տեսանելի են անգամ տեղի բնակիչներին։
Հետևաբար, այս տվյալները հասարակությունից թաքցնելու ոչ մի (ակնհայտ) պատճառ չկա։
Սյուների կոորդինատները թույլ կտային որոշել տվյալ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանի երթուղին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 12:50
Низкий рейтинг действующей власти и нулевые шансы на переизбрание еще не означают, что победа новой, солидной власти на выборах (очередных или внеочередных) обеспечена, предупреждает член Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-12 12:47
Генеральный прокурор Армении Анна Вардапетян 12 мая на заседании Национального Собрания во время обсуждения отчета об итогах деятельности ведомства за 2024 год пояснила, что именно прокуратура требует взыскать со второго президента республики Роберта Кочаряна и связанных с ним лиц по иску о конфискации имущества незаконного происхождения.
-
2025-05-12 12:46
Китай и США договорились с 14 мая обоюдно приостановить применение тарифов в размере 24 процентных пунктов на первоначальный 90-дневный период. Об этом говорится в совместном заявлении КНР и США.
-
2025-05-12 12:45
Граждане требуют, чтобы должностные лица, занимающие высокие государственные должности и посты, в обязательном порядке проходили психиатрическое медицинское обследование.