Պապուաշվիլի․ Վրաստանում ապակայունացումը ֆինանսավորվել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի միջոցներով
Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը ֆինանսավորվել են ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական հիմնադրամներից, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Աշխարհը փոխվել է, և այլևս չկան նույն սահմանափակումներն արտաքին օգնության հարցում: Հիմա յուրաքանչյուր դոնոր երկիր կասկածի տակ է։ Ավելին, մենք ոչ միայն կասկածներ ունենք, այլ նաև ապացույցներ, որ Վրաստանը ապակայունացնելու համար, բացի ամերիկյան միջոցներից, ծախսվել են եվրոպական պետություններից կամ հիմնադրամներից գումարներ»,- նշել է Պապուաշվիլին։
Խոսելով ԵՄ-ի ֆինանսավորման մասին՝ նա օրինակ բերեց Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (EED), որն, ըստ նրա, «օգտագործում է հետախուզական ծառայությունների մեթոդներ՝ արմատական քաղաքական կուսակցություններին և խմբերին գաղտնի ֆինանսավորելու համար»:
«Այս առումով մի շարք օրինակներ ենք ներկայացրել։ Ես դա բազմիցս գրել և հայտարարել եմ հրապարակայնորեն։ Ես նաև նամակ ունեի ԵՄ դեսպանին ուղղված՝ խնդրելով բացահայտել հիմնադրամի ֆինանսավորումը, բայց մի քանի ամիս տևած խորհրդակցությունից հետո նա հրաժարվեց դա անել: Այժմ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր դոնոր կազմակերպություն կամ պետություն՝ լինի դա Շվեդիան, Նիդերլանդները, Դանիան, ԵՄ-ն, թե Վրաստանում ֆինանսավորող որևէ այլ երկիր, կգործի ԱՄՆ նոր վարչակազմի օրինակով»,- հավելել է Պապուաշվիլին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.