Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են ինքնուրույն բանակցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ–ն դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ երկխոսությունում։
«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։
Նշենք, որ Մոսկվան բազմիցս արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել ֆինանսապես, տնտեսապես և հումանիտար առումով:2024 թվականի հունիսին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեփական ժողովրդին հասցված վիրավորանք էր անվանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանից և հայերից խլել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի մարտին նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցաբար է որոշել հետևողականորեն փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ թվում`մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։
2025 թվականի հունվարին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա վստահեցրեց, որ Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի որդեգրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում։ Նախարարը չհամաձայնեց հայ լրագրողի այն դիտարկման հետ, որ հայ–ադրբեջանական խնդրի համատեքստում հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Նա նշեց, որ ՌԴ–ն խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ, որպեսզի իր եղբայրական ազգերն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.