Մամիջանյան․ «Բարի ցանկությունների» համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղում կհայտնվի
ԵՄ-ին անդամակցության օրինագիծը Հայաստանին աշխարհաքաղաքական փակուղի է հասցնելու։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը:
«Բարի ցանկությունների ժողովածու․․․ Բարի ցանկությունների համար Վալենտինի օրը իրար գրեք կամ Նոր տարվան Ձմեռ պապիկին նամակ գրեք, պարտադի՞ր է, որ ձեր բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղում հայտնվի»,- ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ-ում «Եվրաքվե» նախաձեռնության լիազորված ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հիմնավորումներին՝ ինչ կտա եվրաինտերգրումը Հայաստանին։
Մամիջանյանի խոսքով՝ իշխանամերձ շրջանակներն այնպես են ներկայացնում իրավիճակը, թե Եվրամիությանն անդամակցությունից մի քայլ է մեզ բաժանոմ, մինչդեռ իրականության մեջ մեզ ԵՄ-ում չեն սպասում։
«Խոսում են ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, հեսա ԵՄ անդամ են դառնում, բայց օրերս հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) զեկույցը, որտեղ անգամ ակնարկ չկա, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում։ Խոսում եմ պառլամենտական, ոչ թե գործադիր մակարդակի մասին։ ԵՄ մտնող եք, CEPA-ն (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ.) իմպլեմենտացրեք»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, իսկ Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.
-
2025-05-06 13:55
Большинство граждан Армении считает правильным, чтобы премьер страны участвовал в мероприятиях, посвященных Дню Победы в Москве. Об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation, которые были представлены на пресс-конференции 6 мая.