Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՉՄՆԱՆՔ ՈՒ ՉԿՌՎԵՆՔ
«Սա քաղաքացու դեմքին թքողի կողմից հերթական ապտակն էր մեզ՝ ժողովրդիս, այն պարագայում, որ իրենց իշխանություններն իրենցից պահանջվող ամեն ինչ արեցին, որ մենք Արցախում չմնանք ու չկռվենք»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, News.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ տեղի ունեցածին, երբ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին հարցին ի պատասխան ասաց. «պետք էր մնալ և պայքարել»։
«Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, Արցախին որևէ կերպ չաջակցեցին, հպարտորեն հայտարարեցին, որ ՀՀ–ն որևէ կերպ չի միջամտելու, ռազմական կամ անվտանգային գործիքակազմեր չի կիրառելու։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամենից հետո սեպտեմբերի 21-ին հպարտորեն հայտարարեց, որ Արցախի ժողովրդին այնտեղ վտանգ չի սպառնում։ 9 ամիս տևած բլոկադայից հետո, 2020 թվականին մարդկության դեմ տեղի ունեցած հանցագործություններից հետո, Ալիևի հոխորտանքներից հետո, մեր պաշտպանության բանակի զինաթափումից հետո, և ադրբեջանական շարունակական հայատյաց քարոզչությունից հետո նրանք դա են ասում։ Այո՛, արցախցիները կարող էին մնալ ու կռվել, եթե ՀՀ–ն շարունակեր կանգնած լինել արցախցիների թիկունքին նաև ռազմական միջոցներով և քաղաքական առումով։ Ընդ որում, եթե քաղաքական գործիքակազմերը պատշաճ կերպով կիրառվեին, ռազմական միջոցներին գործը չէր հասնի։ Առնվազն, Արցախը չպետք է ճանաչեին Ադրբեջանի կազմում»,–ասաց Բեգլարյանը։
Արտակ Բեգլրայնի խոսքով, ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են առկա բոլոր փաստերն ու փորձում ազատվել մեղավորության իրենց բաժնից։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մյուս դիտարկմանն այն մասին, որ Արցախի հանձնման պատճառներից մեկն էլ այնտեղ տեղի ունեցած իշխանափոխությունն է եղել, Բեգլարյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում իշխանափոխությունը որևէ էական ազդեցություն չի ունեցել դեպքերի զարգացման վրա։
«Սամվել Շահրամանյանը չլիներ նախագահ, Արայիկ Հարությանը լիներ , միևնույն է Ալիևը հարձակվելու էր, և հետևանքը նույնն էր լինելու։ Իրականությունը մեկն է, ամեն ինչ տեղի է ունեցել առաջին հերթին ՀՀ իշխանությունների պատճառով։ Այո՛, Արցախում տեղում սխալներ եղել են՝ և՛ տվյալ ժամանակահատվածում, և՛ երկարաժամկետ կտրվածքով, ռուսաստանն իր պարտականությունները չի կատարել, միջազգային հանրությունը չի պաշտպանել, բայց բոլոր այս գործոնների վրա ուղղակիորեն ազդել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, դիրքորոշումը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Ընդ որում, նրանք այդ մասին հայտարարեցին Արցախի շրջափակման պիկի ժամանակ, ինչից հետո Ալիևն անմիջապես անցակետ տեղադրեց ու հայտարարեց, որ դա իր ներքին գործն է»,–ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, տեսնելով որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի տակ է, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում և նպաստեց ցեղասպանության իրականացմանը։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ արցախցիները պայքարել են մինչև վերջ և 24 ժամվա ընթացքում Արցախի պաշտպանության բանակը 220 զոհ է տվել, մինչ Ադրբեջանի բանակն ունեցել է շուրջ 1200 զոհ։
«Կռվելն էլ ինչպե՞ս է լինում։ Էլ չասեմ, որ դա տեղի է ունեցել 9 ամիս տևած շրջափակումից հետո։ Արցախի ժողովուրդն ու ՊԲ–ն ուղղակի տեսել են, որ իրենց կողքին ոչ ոք կանգնած չէ՝ այդ թվում ՀՀ–ն։ Մարտական գործողությունները շարունակելը կնշանակեր անիմաստ զոհեր ունենալ, միևնույն է, Ադրբեջանն օկուպացնելու էր Արցախը, որովհետև ուժերն անհամեմատելի էին»,–հավելեց Բեգլարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 06:14
Парламент Арцаха на внеочередном заседании избрал нового председателя, сообщила Armenia Today депутат НС Арцаха Метаксе Акопян. По ее словам, на прошедшем 21 мая заседании, в котором участвовали 28 депутатов, председателем парламента Арцаха был избран Ашот Даниелян.
-
2025-05-23 06:11
По итогам заседания Совета национальной безопасности Турции, состоявшегося в президентском комплексе под председательством президента страны Реджепа Тайипа Эрдогана, была обнародована декларация, в которой помимо прочих вопросов упомянут мирный процесс между Арменией и Азербайджаном, передает Анадолу.
-
2025-05-23 06:00
Министр иностранных дел Израиля Гидеон Саар обвинил европейские правительства в подстрекательстве против его страны в четверг после расстрела двух сотрудников посольства в Вашингтоне, сообщает France 24.
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.