Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆրանսահայերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ գաղափախոսության մասին հայտարարությունները պատահական չեն. նպատակը նոր զիջումների համար հող նախապատրաստելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։
«Փաշինյանը պետք է հասկանա, որ ՀՅԴ նպատակը մշտապես եղել է Հայաստանը, ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և դա ամենևին չպետք է հակադրության մեջ դնել մեր մյուս իրավունքների հետ` կլինի դա Ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ Արցախի հայկականությունը, որի համար մղված պայքարը ՀՀ–ի դեմ ուղղված չէր, ինչպես փորձում էր այդպեսին դարձնել Նիկոլ Փաշինյանը»,– նշեց Սաղաթելյանը։
Կառավարության ղեկավարի նման հայտարարությունները, ըստ նրա, դրդված են այն կապիտուլյացիայի պայմանագրից, որը Փաշինյանը կոչում է խաղաղության պայմանագիր և քննարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սաղաթելյանի կարծիքով` այդ պայմանագրում կա մի կետ, որտեղ Փաշինյանն Ալիևի առաջ պարտավորվում է, որ կսահմանափակվի բոլոր այն հասարակական–քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք կարծարծեն վերոնշյալ հարցերը։
«Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար»,– ավելացրեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի մյուս հայտարարությանը, որ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։
«Եթե պատմությունից դասեր քաղեինք, ապա Փաշինյանի նման ապազգային տարրերն իշխանության ղեկին չէին հայտնվի, Արցախն այսօր օկուպացված չէր լինի, թշնամին ՀՀ տարածքում չէր լինի։ Խնդիրը ոչ թե այն գաղափարախոսությունն է, որ մենք դավանում ենք, այլ խնդիրը Փաշինյանի դավանած գաղափարախոսությունն ու էությունն էր, որ մեզ բերեց, հասցրեց այս վիճակին»,– ընդգծեց Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ սփյուռքահայերի հետ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպմանը տարբեր վիճելի հարցերի շուրջ որևէ մեկը նրան չի հակադարձում, Սաղաթելյանը վստահեցրեց, որ դաշնակցականները այդ հանդիպումներին չեն եղել։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, Փաշինյանն այս հանդիպումներով ամեն կերպ փորձում է այն տպավորությունը ստեղծել, թե իբր նրան դեռ սփյուռքում ընդունողներ կան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.