ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՌԱՄԶԵՍ II ՓԱՐԱՎՈՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ
Եգիպտոսում հնագետները սկսել են Ռամզես փարավոնի հնագույն տաճարի վերականգնումը, տեղեկացրել է Fox News-ը։
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ նոր տարում զգալի վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն Ռամզես II փարավոնի տաճարում՝ Ռամեսեումում, որը գտնվում է Լուքսոր նահանգում։
Եգիպտացի այս փարավոնը ծնվել է մ.թ.ա 1303թ. և մահացել մ.թ.ա. 1213թ.։ Զբոսաշրջության նախարարությունում հայտնել են, որ վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Կորեայի մշակութային ժառանգության ազգային համալսարանի հետ համագործակցությամբ։ Ըստ եգիպտացի պաշտոնյաների՝ Ռամզես II-ը տաճար է կառուցել ի պատիվ եգիպտական արևի աստված Ամոն-Ռայի:
Մ.թ.ա. 27թ. Եգիպտոսում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ռամեսեումը վերածվել է ավերակների, սակայն նախարարության զեկույցում նշվել է, որ հնագույն շինության մնացորդները «ցույց են տալիս, որ դա մեծ տաճար էր, որն արտացոլում էր Ռամզես II-ի մեծությունն ու կարգավիճակը թագավորների մեջ»:
Նախագիծը «նպատակ ունի հասկանալ հին եգիպտացիների՝ այս պիլոնը (կտրատված բուրգի ձևով շինություն- խմբ.) կառուցելու մեթոդները, վերլուծել դրա արձանագրությունները և համեմատել դրանք այլ տաճարների արձանագրությունների հետ»:
Պաշտոնյաները հույս ունեն, որ գտածոն «կբարձրացնի զբոսաշրջության տպավորությունն ինչպես եգիպտացիների, այնպես էլ արտասահմանցի այցելուների համար, հատկապես նրանց, ովքեր հետաքրքրված են մշակութային զբոսաշրջությամբ»: Անցյալ տարի Ռամզես II-ը հայտնվել է միջազգային թերթերում այն բանից հետո, երբ սեպտեմբերին հնագետները հայտնաբերեցին նրա բանակին պատկանող հնագույն սուրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.