Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները հասկանալու համար դեռ պետք է գնահատել ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին։
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և հանդիպում կազմակերպել: Այս հեռախոսազրույցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Եվրոպական առաջատար քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները նույնիսկ սկսել են խոսել «Պուտինի և Թրամփի խաղաղության» մասին։
Հարությունովը կարծում է` քանի դեռ ուկրաինական հակամարտության կարգավորման չափանիշներն ուրվագծված չեն, դժվար է հստակ կանխատեսում անել, թե Պուտին–Թրամփ պայմանավորվածություններն ինչպես կանդրադառնան Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի վրա։
Խոսելով ՌԴ դիրքերը տարածաշրջանում և Հայաստանում վերականգնելու մասին` Հարությունովը նշեց, որ դրանք կարող են և՛ դանդաղ լինել, և՛ շատ արագ, և՛ մնալ նույն վիճակում։ Նա կարծում է, որ ԱՄՆ–ն Հարավային Կովկասի հարցում հստակ մոտեցում չունի, որովհետև Վաշինգտոնը միաժամանակ մի քանի ուղղությամբ է շատ մեծ ակտիվություն նախաձեռնել։
«Թրամփի ռազմավարությունից դատելով` ես հասկանում եմ, որ նա ազդեցությունների գոտիների հստակեցման ու բաժանման կողմնակից է։ Հենց ՀՀ–ի մասով տարբեր մոտեցումներ կարող են լինել։ Ցավոք, դրանցից մեկն այն է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ–ի համար հիմնական գործընկերը կդառնա Թուրքիան։ ԱՄՆ–ն կարող է կրճատել իր ինքնուրույն ակտիվությունն ու տարածաշրջանն ընկալի Թուրքիայի միջոցով։ Երկրորդ սցենարն էլ կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ու նման դեպքում գուցե հաշվի առնվեն նաև այդ երկրի շահերը և ազդեցությունների գոտիների բաժանում լինի»,– նշեց Հարությունովը։
Ըստ նրա` եթե ինչ–որ պահի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կրկին սրվեն, ապա չի կարելի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է լոկալ մակարդակով ՌԴ–ի դեմ կիրառել այն մարտավարությունը, որը կիրառել են նաև մյուս աշխատակազմերը։
Փորձագետի խոսքով` Հայաստանում ամենևին էլ պատրաստ չէին իրադարձությունների նման շրջադարձի` սկսած ընտրություններում Թրամփի հաղթանակից, մինչև ռազմավարական երկխոսություն սկսելու ամերիկյան ու ռուսական փորձեր։
«Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հիմա շատ դեպքերում իներցիայով են արվում։ Դա նախորդ պրոցեսներից եկող իներցիա է, երբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն միասնական դիրքորոշում ունեին մեր տարածաշրջանի մասով։ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին այս փոփոխություններին։ Գործող կառավարությունը դեռ դիմում է ժողովրդավարական արժեքներին` խաղարկելով այդ հաղթաթուղթը և օգտագործելով որպես հիմնական աշխարհաքաղաքական ակտիվ։ Բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի»,– ասաց Հարությունովը։
Քաղաքագետի խոսքով` իրավիճակը բարդացնում է այն, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունում բացակայում է հետևողականությունն ու հստակ ռազմավարությունը։ Հարությունովը եզրափակեց` իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը հավասարակշռված քայլեր և հմուտ մանևրեր անի, մինչդեռ ՀՀ իշխանության կոպիտ քայլերը բացասական հետևանքների են հանգեցնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:15
Люди устали от этих старых и новых ссор, люди обеспокоены судьбой своей страны, этой нищетой, поражением, люди беспокоятся за безопасность страны и будущее своих детей. Об этом в интервью телеканалу Kentron TV заявил Гагик Царукян.
-
2025-05-30 10:11
Всего пять лет назад премьер РА Никол Пашинян чествовал армянских военных после июльских столкновений с Азербайджаном и заявлял, что именно благодаря армянской армии никто не может навязать Армении свою волю. Спустя пять лет – после потери Арцаха и слома хребта армянской армии, Пашинян утверждает, что сегодня Армения – больше государство, чем когда-либо, более суверенна, чем когда-либо, и более независима, чем когда-либо.
-
2025-05-30 09:58
После продолжительного перерыва Алиев снова заговорил о «Западном Азербайджане», имея в виду Армению. После 44-дневной войны в Карабахе Алиев предъявляет территориальные претензии к Армении, одной из которых является так называемое возвращение западных азербайджанцев в Армению, которую он представляет как историческую азербайджанскую землю. Он неоднократно заявлял, что Ереван должен четко сказать, когда и на каких условиях «западные азербайджанцы» вернутся.
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.