«Նորը՝ առանց Արցախի». մանկական կենտրոնի տնօրենը հայտնել է գնված փազլները վերադարձնելու արտադրողի պահանջի մասին
Խաղի մշակող Xaxalove ընկերությունը զանգահարել է հաճախորդներին և պահանջել վերադարձնել Արցախը պատկերող փազլները, որպեսզի նոր տարբերակները թողարկվեն առանց դրա, հայտնել է Alfa Kids Academy երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջանյանը։
Նա պատմել է, որ դեկտեմբեր ամսին ձեռք է բերել Հայաստանի քարտեզով փազլներ՝ ներառյալ Արցախի տարածքը, սակայն փետրվարի 13-ին արտադրողը զանգահարել է նրան և պահանջել դրանք վերադարձնել։
Կենտրոնի տնօրենի հարցին, թե իսկապե՞ս առգրավվում են փազլները՝ առանց Արցախի նորերը թողարկելու համար, Xaxalove-ի ներկայացուցիչն արձագանքել է, որ «իրեն դա հրահանգել են»։
Աթաջանյանը նշել է, որ ինքն էլ Արցախից է և անընդունելի է համարում նման փոփոխությունները։ «Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելո՞ւ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ինչո՞ւ եք մեղադրում»,- ասել է Աթաջանյանը զանգողին։
Alfa Kids Academy-ի տնօրենի խոսքով՝ ընկերությունը փորձել է արդարանալ՝ նշելով, որ իրենք փորձել են փազլները պահել նախկին տեսքով, «բայց նրանց թույլ չեն տալիս»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2024 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Նա նաև նշել էր, որ «ոչ ոք երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը»։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 14:53
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-06-24 14:51
Россия выступает за устойчивое прекращение огня между Ираном и Израилем и подтверждает поддержку ИРИ, одновременно дистанцируясь от предположений о прямом участии в ответных ударах или обмене секретной информацией. Об этом заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, комментируя последние события на Ближнем Востоке.
-
2025-06-24 14:48
Главу ГК "Ташир" Самвела Карапетяна перевезли в УИУ "Ереван-Кентрон". Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь уголовно-исполнительной службы Минюста Нона Навикян.
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.