Ավագանու անդամ․ Բոյկոտը հաջողվել է
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից ավելի քիչ գումար, այսինքն բոյկոտը հաջողվել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ պահպանել տեմպը, շարունակել մեր իրազեկման ակցիաները, որովհետև անընդհատ ստանում ենք տեղեկատվություն, որ վարորդները սկսել են իրենց պահել ագրեսիվ, մեքենաները կանգնեցնում են, մարդկանց սադրում են կոնֆլիկտների: Հայկ Կոստանյանը (քաղաքապետի խոսնակ-խմբ) խոսել է այն մասին, որ անթույլատրելի է, որ քաղաքացիները դիմում են ագրեսիայի, բայց լավ կլիներ, որ լինել օբյեկտիվ և ասեր նաև, որ անթույլատրելի է, որ մարդիկ անում են բաներ, որոնց համար լիազորված չեն օրենքով: Օրինակ, վարորդն իրավունք չունի մեքենան կանգնեցնի, ասի՝ մեքենան չեմ վարելու, հեսա քաղաքապետարանի աշխատողները կգան, ձեզ կասեն՝ որը որից հետո է»,-ասաց նա:
Ավագանու անդամն ասաց, որ այսօր իրազեկման ակցիան սկսել են բուհերից. «Ուրախացնում է փաստը, որ տեսնում ենք դրական ռեակցիա ուսանողության կողմից: Երիտասարդությունը պետք է իմանա, որ այս պրոցեսի շարժիչ ուժը պետք է լինեն իրենք: Մենք ձեզ կոչ ենք անում պաշտպանել սեփական իրավունքները»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.