Последние новости

Մյունխենում սկսվում է անվտանգության համաժողովը. գլխավոր թեման ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է

Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովը։ Փետրվարի 14-ից 16-ը մոտ 60 պետությունների ղեկավարներ և 150 նախարարներ կմասնակցեն պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովին, հայտնում է Meduza-ն։

2025 թվականի համաժողովի գլխավոր թեմաներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է և կողմերի միջև խաղաղ բանակցությունների հնարավորությունը։ Մասնակիցները կքննարկեն նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սիրիայում։

Համաժողովի հիմնական մասնակիցների թվում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սպասվում է, որ երկրների պատվիրակությունները բանակցություններ կվարեն։ Զելենսկու և Վենսի հանդիպումը նախատեսված է փետրվարի 14-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մյունխենում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է նաև Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մասին։ Գագաթնաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ ռուս պաշտոնյաները չեն մասնակցի միջոցառմանը։

Բացի այդ, համաժողովին կմասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, ով շրջագայության մեջ է Եվրոպայում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իր առաքելությունն այս ուղևորության ընթացքում «նախագահ Թրամփի նպատակնն իրագործելն է՝ ապահովել խաղաղություն Ուկրաինայում ուժի միջոցով և առաջ մղել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը»: Սպասվում է, որ նա կհանդիպի Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների հետ։

Համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին և հայտարարել, որ համաձայնել է բանակցություններ սկսել պատերազմի ավարտի համար։ Դա անհանգստություն է առաջացրել Վաշինգտոնի և Կիևի եվրոպացի դաշնակիցների մոտ, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ժամանակ իրենց դիրքորոշումը հաշվի չի առնվի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ