Ադրբեջանի արտգործնախարարը բողոքել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը բողոքել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Բայրամովը Եվրախորհրդի կառույցներին մեղադրել է կողմնակալության մեջ, ինչն, ըստ նրա, խաթարում է համագործակցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում, որոնց հետ, սակայն, Ադրբեջանը որևէ առնչություն չունի։
Ավելին, Բայրամովը ԵԽԽՎ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ խտրականության մեջ՝ ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ չվերադարձնելու որոշումից հետո։
Նա նշել է, որ նման քայլերը վնասում են փոխադարձ շփումներն ու հարաբերությունները՝ փակելով «երկխոսության գոյություն ունեցող ուղիները»։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵԽԽՎ-ն որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ ԵԽԽՎ-ն հղում է արել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի բացակայությունը հաստատող բանաձևին՝ հիշեցնելով նաև այն բանաձևը, որով Վեհաժողովը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.