Չալաբյան․ Վենսի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին
«Երեկ ելույթ ունենալով Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին, ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Վենսը սենսացիոն հայտարարություն արեց, Եվրամիության առաջնորդներին փաստացի մեղադրելով խոսքի իրավունքի և ժողովրդավարության ճնշման մեջ»,- նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
««Ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլուխը ևս ներկա էր համաժողովին, և այս մեղադրանքը հավասար չափով, եթե ոչ առաջին հերթին, իր պես կեղծ ժողովրդավարներին էր վերաբերում, որոնք «ժողովրդավարության» անունից ազատազրկում են քաղաքական հակառակորդներին, ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո շանտաժով և բռնությամբ զավթում են նրանց կառավարումը, անթաքույց ճնշում են գործադրում դատավորների վրա, կամ փորձում ազատազրկել նույնիսկ այն շարքային քաղաքացիներին, ովքեր բողոքում են կատարվող անօրինականությունների դեմ:
Այս մղձավանջը ավարտվելու է, և մեր յուրաքանչյուրի պարտքն է թույլ չտալ, որ իշխանափոխությունից հետո այն նորից կրկնվի՝ ցանկացած հիմնավորմամբ»,- գրել է Չալաբյանը՝ նշելով, որ փոխնախագահ Վենսի ելույթն իսկապես տպավորիչ է իր ուղերձների հստակությամբ և քաղաքական մտքի սրությամբ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.