Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է
Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ 2025–ին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն` 2025–ի փետրվարի 15–ի դրությամբ դիլերներին տրված 3000 հատ քվոտայի շրջանակում է ներկրվել է 412 էլեկտրական մեքենա, այսինքն՝ իրացվել է հատկացված քվոտայի 13.7%-ը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։
Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։
Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: