Последние новости

Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Վանի նահանգի քրդամետ քաղաքապետին

Թուրքիայի իշխանությունները շաբաթ պաշտոնանկ են արել նահանգի մեկ այլ ընտրված քրդամետ քաղաքապետի՝ ահաբեկչության մեղադրանքով, և նրա փոխարեն նշանակել են պետական ​​պաշտոնյայի, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին։

Տեղի նահանգապետը հանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական​​կուսակցության (DEM) անդամ և արևելյան Վան նահանգի քաղաքապետ Աբդուլա Զեյդանին, քանի որ վերջինս դատապարտվել է «զինված ահաբեկչական կազմակերպությանն օգնելու համար», նշվել է նախարարության հայտարարությունում։

Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, 2024թ. մարտին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ութ քաղաքապետ, որոնք DEM կուսակցության անդամ են, և երկու քաղաքապետ, որոնք Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամներ են, հեռացվել են պաշտոններից ահաբեկչության մեղադրանքով։ CHP մեկ այլ անդամ քաղաքապետ ձերբակալվել է տենդերները կեղծելու մեղադրանքով:

DEM կուսակցությունը, որն ունի 57 մանդատ 600 տեղանոց խորհրդարանում, հայտնել է, որ Վանի քաղաքապետարանում կառավարության վստահորդի նշանակումը «հարված է ժողովրդի կամքին», և ինքը չի «խոնարհվի այս անօրինականության առաջ»։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները բախվել են մի շարք դատական​​հետաքննությունների, ձերբակալությունների, ինչը, ըստ քննադատների, այլախոհությունը ճնշելու և նրանց ընտրական հեռանկարներին վնասելու կառավարության փորձն է:

Թուրքիայի կառավարությունը հերքում է քաղաքական միջամտության մեղադրանքները և պնդում, որ դատական ​​համակարգն անկախ է։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ