Последние новости

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ

Տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիք Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

2020թ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։ Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին

Հրաժեշտի գազել

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,

Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,

Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЕН ОВАСАПЯН: НАЛИЦО ВСЕ ПРЕДПОСЫЛКИ ЗАКАТА ГОСУДАРСТВЕННОСТИ
    2025-05-22 10:51

    Молчание Никола о «мирном соглашении» свидетельствует об одном: политическая линия находится в коллапсе, строится не мир, а дипломатическая прострация, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян, отметив, что даже молчание является частью политического расчета. «Уже около двух месяцев Никол не говорит о «мирном соглашении», о котором он в одиночку говорил на протяжении месяцев, не раскрывая его реального содержания. О том соглашении, текст которого, как он утверждал, «полностью готов» и он «готов подписать его в любое время». Сегодня же – тишина, гнетущая, обличающая тишина.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: РОССИЯ-АРМЕНИЯ: НОВОЕ ДВИЖЕНИЕ ВВЕРХ?
    2025-05-22 10:48

    Давно не слышал столько позитивных откликов и комплиментов из уст высоких представителей России и Армении в адрес друг друга, однако тост за новый подъем российско-армянской дружбы выглядит пока что преждевременным написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, комментируя двухдневный визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Ереван.

  • ПОЕЗД ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН НАЧНЕТ КУРСИРОВАТЬ С 14 ИЮНЯ
    2025-05-20 16:48

    Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.

  • ЗАРСКАЯ ТРАГЕДИЯ: 33 ГОДА СКОРБИ
    2025-05-20 09:59

    "Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ