ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ներողություն խնդրել հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անպատասխանատու և վիրավորական հայտարարությունների» համար:
Մեծ Բրիտանիայի հայերն ընդգծել են, որ Փաշինյանը խոսքերն անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։ Նրանք շեշտել են, որ Հայոց ցեղասպանության ճշմարտացիության վերաբերյալ կասկածներ կարելի էր սպասել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և նրա հետևորդներից:
«Նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Պարոն Փաշինյանն արդյոք միացե՞լ է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը։ Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով մեզ մոլորության մեջ գցեն»,- ասված է հայտարարության մեջ։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».