Քոչարյան․ ՀՀ իշխանությունները ձախողել են ՀԱՊԿ երկրների հետ աշխատանքը
ՀՀ իշխանությունները ձախողել են ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքը, կազմակերպության անդամ պետություններից որևէ մեկի ղեկավարի հետ էլ ընկերական, անձնական հարաբերություններ չունեն։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը և՛ անձնական, և՛ միջպետական հարաբերություններ է զարգացրել ՀԱՊԿ անդամ երկրների հետ առանձին-առանձին, և, բացառությամբ Ռուսաստանի, այդ երկրներից յուրաքանչյուրը Բաքվի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Երևանի հետ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ ՀՀ երկրորդ նախագահը հիշեց, որ իր նախագահության օրոք հայ–բելառուսական հարաբերությունները բավականին կառուցողական են եղել, Մինսկը միջազգային հարթակներում երբեք չի գործել ի վնաս Երևանի դիրքորոշման։
«Ինձ համար Բելառուսի հետ եղած այսօրվա հարաբերությունները հասկանալի չեն։ Չափազանց կարևոր ենառաջնորդների անձնական հարաբերությունները։ Այսօր ո՞ր երկրի ղեկավարի հետ վարչապետն ունի ընկերական հարաբերություններ։ Եթե Մակրոնի մասին խոսենք, ապա այո, նա սիրուն հայտարարություններ է անում, բայց Ֆրանսիան տարածաշրջանում կենսական շահեր չունի։ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ ես լուրջ դերակատարություն եմ ունեցել հայ–ֆրանսիական հարաբերություններ կառուցելիս։ Ժակ Շիրակի հետ շատ լավ հարաբերություններ ունեի»,– նշեց նա։
Քոչարյանի խոսքով` ֆրանսիացիները լավագույն դեպքում մի քանի զրահամեքենա կտան, որոնք առավելագույնը ինկասացիայի համար օգտագործվեն, քան ռազմական գործողությունների ժամանակ։ Վստահ է` չի կարելի նման հայտարարությունների հետ հույսեր կապել ու համարել, որ անվտանգային տեսանկյունից այդ ամենը լուրջ է։
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.