Արամ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆՔ ԼՂ-Ի ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՑԵՊՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք չենք ունեցել և մինչև այսօր չունենք համահայկական կոնցեպտ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ մեր սեփական մոտեցումները, կոնցեպտ, որով հանդես կգայինք միջազգային հանրության առջև»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին «Արցախ. Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Գործը հասավ նրան, որ երբ եկավ այս նոր իշխանությունը, հայտարարեց, որ զրոյացնում է այն ամենն ինչ եղել է մինչ այդ, և դրանով փակուղու մեջ մտցրեց ամբողջ գործընթացը»,–հավելեց նա։
Արամ Սարգսյանը նշեց, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը չի գործում այսօր, և դա ողջունվում է Բաքվի ու նաև Հայաստանի իշխանության կողմից, դա նշանակում է, որ Հայաստանն իսկապես իրեն դրել է «զավթիչ» և «ահաբեկիչ» որակումների տակ։
«Եթե մենք չենք ընդունում, որ Արցախի ժողովուրդը վարել է իր ազգային ազատագրական պայքարը, որը նույնպես միջազգային իրավունքի նորմ է, ապա դա նշանակում է, որ, այո, այդ դեպքում մենք ընդամենը նրանց տարածքում փորձել ենք իրականացնել զավթիչ գործողություններ։ Սա ամենամեծ հանցանքն է, որը կատարվում է այսօր։ Զրոյացնելով նախկին ամբողջ գործընթացը՝ լավ, թե վատ, ՀՀ իշխանությունները համարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումը նույնպես անօրինական էր»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը շեղվեց «Միացում»
«Մենք ունեինք եզակի հնարավորություն՝ միասնությունը, հակառակ դեպքում երկու հայկական պետություն ստեղծելը ցնորված գաղափար է, չէր կարող այդպիսի բան լինել»,–ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդը անպայման պետք է ապահովվի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:57
Армянские военные в качестве наблюдателей примут участие в учениях НАТО Agile Spirit 2025, которые пройдут с 25 июля по 6 августа в Грузии. Об этом сообщает 1tv.ge.
-
2025-07-15 14:55
Великобритания назначила нового посла в Армении. Об этом сообщается на официальном сайте правительства Соединенного Королевства.
-
2025-07-15 14:50
В Ереване проходит официальная церемония открытия XII Всеармянского молодежного и студенческого слета АРФ «Дашнакцутюн».
-
2025-07-15 14:43
Отношения между Россией и Азербайджаном резко обострились. Недавно в Екатеринбурге были арестованы азербайджанцы в рамках расследования преступлений, совершённых 25 лет назад. Два подозреваемых скончались в СИЗО, остальные были жестоко избиты. Азербайджан жёстко отреагировал: отменил мероприятия, посвящённые русской культуре, провёл обыски в офисе агентства Sputnik и арестовал российских программистов. На российском государственном телевидении прозвучали угрозы «взять Баку за три дня».