Последние новости

Թրամփ․ Զելենսկուն հայտնի չէ Ուկրաինային հատկացված փողերի կեսի ճակատագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չգիտի Վաշինգտոնի կողմից որպես ֆինանսական օգնություն հատկացված գումարի առնվազն կեսի «ճակատագիրը», կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Կիևը երբեք հաշվետվություն չի ներկայացրել միջոցների օգտագործման վերաբերյալ։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիևին ուղարկել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ: «Բայց ո՞ւր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ Ո՞ւր են գնացել դրանք։ Ես որևէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է պարզի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ