Ազգային անվտանգության ռազմավարությունը կվերանայվի․ Փաշինյանը որոշում է ստորագրել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը կվերանայվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել։
Կից հավելվածից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։
Հանձնաժողովն ունի 22 անդամ, կազմում ընդգրկված են նախարարների տեղակալներ, ՊԵԿ նախագահի, ԱԱԾ տնօրենի, ԱՀԾ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)։
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։
Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020 թվականին։ Այնտեղ, ի դեպ, նշվում է, որ հայերը Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնադրած և Արցախը ազատագրած հայ ժողովրդի զավակներ: Ասվում է նաև, որ Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21–րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Ազգային նպատակների շարքում շեշտադրված են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
«Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: