Թրամփ. «Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ-ին 350 մլրդ ծախսել ՌԴ-ի դեմ անհույս պատերազմի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «համեստ հաջողության հասած կատակերգու», որը ԱՄՆ-ին համոզել է 350 միլիարդ դոլար հատկացնել մի պատերազմի համար, որում նա չի կարող հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր: Այս մասին Թրամփը գրել է Truth սոցցանցում։
«ԱՄՆ-ն 200 միլիարդով ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան, բայց Եվրոպայի փողերը երաշխավորված են, այնինչ ԱՄՆ-ն ոչինչ հետ չի ստանա»,-հայտարարել է նա:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա հաշտություն կնքել Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով, որ Ուկրաինան ավերված է, իսկ միլիոնավոր մարդիկ անիմաստ են զոհվել:
Թրամփը կրկնել է Ուկրաինայի առաջնորդի չափազանց ցածր վարկանիշի մասին իր հայտարարությունը:
«Նա հրաժարվում է ընտրություններից, շատ ցածր վարկանիշ ունի ուկրաինական հարցումներում, և միակ բանը, որ նրա մոտ լավ է ստացվում, Բայդենի վրա «ջութակի պես նվագելն է»։ Բռնապետ՝ առանց ընտրությունների, Զելենսկին լավ կանի՝ արագ շարժվի, հակառակ դեպքում նրա երկրից բան չի մնա»,-գրել է Թրամփը։
Բացի այդ, նա հայտարարել է, որ պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան ԱՄՆ-ի համար, քանի որ «ԱՄՆ–ն մեծ, գեղեցիկ օվկիանոս ունի որպես բաժանարար»:
Նշենք, որ Զելենսկին պատասխանել է Թրամփի խոսքերին, որը հայտարարել էր, թե ուկրաինացիների միայն 4 տոկոսն է աջակցում իր նախագահին։ Քաղաքական գործիչն այդ տեղեկություններն անվանել էր «Ռուսաստանից եկող ապատեղեկատվություն և հավաստիացրել. «Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա ոչ մի կերպ չի ստացվի»:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: