Պալյան․ Քաղաքապետարանն առանց հիմքի, մի քանի միլիոնի մեղադրանք է ներկայացրել Երուսաղեմի հայկական եկեղեցուն
Երուսաղեմի հայկական եկեղեցին ահազանգում է՝ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:
Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացն այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երուսաղեմի «Save the ArQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ։
«Նշեմ, որ «Կովերի պարտեզի» հետ ընդհանրապես կապ չունի, խոսքն այդ տարածքի մասին չէ, այլ այն կալվածքների ու շենքերի մասին, որոնք գտնվում են Արևմտյան Երուսաղեմում։ 1994թ․ արդեն ինչ-որ լարվածություններ կային այդ կալվածքների, գույքի շուրջ։ Ընթացքում խնդրին ինչ-որ լուծումներ տվել են։ Այս պահին, դժբախտաբար, Երուսաղեմի քաղաքապետարանը բոլոր օրենքներն անտեսելով որոշեց միանգամից հսկայական գումարներ ներկայացնել առանց որևէ հիմքի, փաստի։ Փորձում են բռնազավթել այդ տարածքները»,- նշել է Սեդրակ Պալյանը։
Նրա խոսքով՝ Երուսաղեմի քաղաքապետարանն անտեսել է Պատրիարքությանը։
«Միակողմանի քայլեր է արել Երուսաղեմի քաղաքապետարանը։ Ինչքան գիտեմ, կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց տասնյակ միլիոնների մասին է խոսքը։ Խնդիրը դրանում չէ։ Խնդիրն այն է, որ պետք է ամբողջ գույքահարկի պահանջ ներկայացնեն՝ հիմնված փաստերի վրա։ Բայց դա չի եղել, անտեսել են Հայոց պատրիարքությանը»,- նշել է Սեդրակ Պալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.