ԱՆՈՐԱԿ PR ԱՐՇԱՎ ԿԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ. ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղիղ տեքստով ասել, որ Ադրբեջանի պահանջն է կատարում, ստիպված բերում է տարբեր «գաղափարախոսական» պատճառաբանություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը։
ՀՀ վարչապետը փետրվարի 19-ին հանդես եկավ տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։
«Եթե բառապաշարը դնենք մի կողմ, իմաստը սա է` փոխենք Սահմանադրությունը, կարող է` Ալիևը խաղաղություն կնքի»,– ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` ՀՀ վարչապետի վերջին մի քանի այցերը (Վաշինգտոն, Փարիզի արհեստական բանականության համաժողով, Մյունխենի գագաթաժողով) ձախողվել են, և Փաշինյանն էլ ամենայն հավանականությամբ արդեն հասկանում է, որ ինքն այլևս Արևմուտքի կողմից պահանջված գործիչ չէ։
«Չունենալով Արևմուտքի աջակցությունը` հիմա փորձում է ամեն գնով, հույսը դնելով Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների վրա, խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ խաղաղությունը գին ունի, որի մասին Ադրբեջանն ասել է` ձեր Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ կան Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին կետեր։ Սա է ամբողջ նպատակը, մնացած այդ բառերը` «որտեղ հաց, այնտեղ կաց» և այլն, ուղղակի այդ ծրագրի ծխածածկույթն են` բավական անորակ PR արշավով ու անորակ ներկայացմամբ»,– ընդգծեց Բադալյանը։
Այդուհանդերձ, քաղտեխնոլոգը համոզված է, որ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշով չի կարող սահմանադրական փոփոխություններ անել իր փոքրաթիվ ընտրազանգվածով։
Ինչ վերաբերում է խաղաղությանը, դա հնարավոր է միայն Հայաստանում այլ իշխանության ու Արցախի հարցը ռուս–իրանական տարբերակով լուծելու դեպքում։
Բադալյանը խոսքով` արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում Հարավային Կովկասը կարծես թե վերադառնում է ռուսական ազդեցության գոտի, ինչը Հայաստանի համար դրական պայմաններ կարող է ստեղծել։
«Միջազգային իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ գործող վարչապետը կարող է չհասցնել անգամ Սահմանադրությունը փոխել։ Դրա համար պետք չէ լուրջ վերաբերվել սահմանադրական փոփոխությունների իր ծրագրին»,– խորհուրդ է տալիս Բադալյանը։
Հիշեցնենք` իր գաղափարախոսական ուղերձում խոսելով հարևանների հետ խաղաղ ապրելու հեռանկարի մասին` Փաշինյանը նշել էր, որ խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է, իսկ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.