Չմաքրված փողոցներ, մերկասառույց, գրեթե չաշխատող հանրային տրանսպորտ. իրավիճակը` մայրաքաղաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկվանից Երևանը կոլապսի մեջ է: Երեկ քաղաքացիները ստիպված էին ոտքով տուն գնալ, քանի որ ավտոբուսները չէին աշխատում նորմալ անվադողեր չունենալու և փողոցների սառցակալած լինելու պատճառով:
Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, քանի որ մեքենաներն ուղղակի սահում էին փողոցում, ոչ մի մաքրող մեքենա չէր նշմարվում:
Այսօր առավոտյան իրավիճակը շատ չի տարբերվում երեկվա վիճակից: Թեև արդեն կենտրոնական փողոցները մաքրվել են, սակայն մայթերը, երկրորդային փողոցներն ու շենքերի բակերը սառցակալած են:
Ինչպես սպասվում էր, տաքսի ծառայությունները շեշտակի բարձրացրել են սակագները, մարդիկ շատ դեպքերում մնում են կանգնած կանգառասրահներում:
Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ դպրոցներն այսօր չեն աշխատելու, իսկ որոշ բուհեր էլ հայտարարեցին, որ մեկ օրով անցնում են հեռավար ուսուցման:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործատուներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.