Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել․ հայտնի է հոդվածը
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ Ղազարյանին հրավիրել են քննչական կոմիտե։ Անձամբ Ղազարյանն էլ գրել էր, որ չի հասկանում, թե ինչ «հանցանք» է գործել, որ հերթական անգամ իրեն կանչում են ՔԿ։
Փաստաբանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ընդգծեց, որ առաջադրված մեղադրանքը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վաղը կկայանա դատական նիստ։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։
«Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար։ Այն խոսքն է վերցված եղել, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ Ո՛չ հայհոյանք, ո՛չ վիրավորանք, բացառապես քննադատություն»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ քննիչի կողմից արդեն իսկ կիրառվել է երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը։ Վաղը դատարան է ներկայացվելու միջնորդություն՝ վարչական հսկողություն սահմանելու մասին։
«Սա շատ լայն հասկացություն է, ու դեռ չգիտենք, թե այդ միջնորդությունն ինչ է իրենից ներկայացնելու։ Իրավաչափ չէ նաև այն, որ հեռախոսը ցանկանում էին առգրավել, բայց այն Էդգար Ղազարյանի մոտ չէր։ Ես եմ խորհուրդ տվել, որ իր մոտ չլիներ հեռախոսը։ Դա ստուգելու համար նրան անձնական խուզարկության էլ ենթարկեցին»,- ասաց փաստաբանը։
Նա չհայտնեց, թե ում հաղորդման հիման վրա է մեղադրանք առաջադրվել Ղազարյանին։
Փաստաբանը նաև կասկածներ հայտնեց, որ գործը կմակագրվի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Ղազարյանն էլ ընդգծեց՝ նման պարագայում բացարկի միջնորդություն կներկայացնեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.