Տիգրան Աբրահամյան․ Իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլnւզումը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Իշխանությունն Ալիևի պահանջներն առաջնային ձևով կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր Սահմանադրությամբ ամրագրի Փաշինյանի հավերժ պաշտոնավարումն ու դրանից հետո իր ժառանգներին փոխանցումը, անձի պաշտամունքի կարգն ու դրա խախտողների նկատմամբ իրավական պատասխանատվությունը:
Ընդդիմախոսությունն ու այն ամենը, որը կարող է նույնիսկ չնչին մասով անհամաձայնություն ապահովել փաշինյանական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, պետք է սահմանել օրենքից դուրս:
Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելը կամ ազատությունից զրկելը ձևակերպել որպես դիկտատորին հակառակվել և նրան ցմահ զրկել ինտելեկտուակ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից:
Նոր Սահմանադրության առաջին հոդվածով պետք է ամրագրել, որ մածունը սև է և ով հակառակն է տեսնում կամ մտածում` հռչակել ժողովրդի թշնամի:
Կարելի է նույնիսկ ծես սահմանել` փաշինյանական փառաբանումը շաբաթը մեկ կազմակերպելու և մեծարելու համար:
Իսկ ավելի լուրջ, իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակներում։
Սատարումս՝ Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.