Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ երկու քաղաքացի
Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացի է բերման ենթարկվել Алые паруса էլիտար բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում, որի հետևանքով մահացել էր «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, հայտնում է RT-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն։ Ձերբակալվածների հարազատները հայտնել են, որ չգիտեն ձերբակալության պատճառները, սակայն կասկածյալներից մեկը կարողացել է հայտնել, որ իրեն ձերբակալել են պայթյունի հետ առնչություն ունենալու համար։
RT-ն տեղեկացնում է, որ հետաքննությունը մի քանի վարկած է դիտարկում։ Դրանցից մեկի համաձայն՝ սպանությունը կապված է Սարգսյանի բիզնես կոնֆլիկտի հետ։ Սակայն ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության վարկածը համարվում է առաջնահերթ․ 2023 թվականից «Արբատ» գումարտակը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմում է և մասնակցում է հատուկ գործողություններին։ Աղբյուրները պնդում են, որ ուկրաինական հետախուզությունը մի քանի ամիս ծրագրում էր Սարգսյանին «չեզոքացնելու» գործողություն։
Կասկածյալներ Արմանը և Հրաչյան նախկինում սպորտային-պարահանդեսային պարերով են զբաղվել։ Նրանցից մեկը պրոֆեսիոնալ պարող է, մյուսը՝ պարուսույց։ Արմանը նաև վարսավիրանոց ունի Մոսկվայի մարզում։ Ձերբակալվածների հարազատները պնդում են, որ տղամարդիկ չէին կարող ներգրավված լինել հանցագործության մեջ, սակայն նրանց կապը ենթադրյալ ահաբեկիչ Պարույր Մ.-ի հետ, ում հանդիպել են երեկույթի ժամանակ, կասկածներ է հարուցում քննիչների մոտ։
Գործով մեղադրյալներից ոչ մեկը, այդ թվում՝ ենթադրյալ պայթյունը կատարողը, նախկինում Ռուսաստանում կամ Հայաստանում հետախուզման մեջ չի եղել։ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանից պաշտոնական ծանուցումներ չեն ստացել իրենց քաղաքացիների կալանավորման մասին։ ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը։
Մոսկվայում փետրվարի 3-ին «Алые паруса» բնակելի համալիրում մահափորձի արդյունքում սպանվել էր հայկական գումարտակի հիմնադիր, Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը։
«Կոմերսանտ»-ի աղբյուրը պարզաբանել էր, որ մահապարտը ոչ թե ինքնաշեն պայթուցիկ սարք է օգտագործել, այլ MON-50 հակահետևակային բեկորային ական։ Ըստ հրապարակման՝ ահաբեկիչն ազգությամբ հայ է, ում նախկինում քրեական մեղադրանք է առաջադրվել։
Shot Telegram ալիքը հայտնել էր, ահաբեկիչը պայթուցիկ սարք էր ամրացրել իր մարմնին և ակտիվացրել այն պահին, երբ Սարգսյանը դուրս էր գալիս վերելակից։ Shot-ը նաև նկարագրել էր ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին որպես 40-ն անց տղամարդ: Փետրվարի 4-ին «Ինտերֆաքս»-ը գրել էր, որ Սարգսյանին, հնարավոր է, պայթեցրել էր ազգությամբ հայ մահապարտը։
Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, երիտասարդ տարիքից ապրել է Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2019 թվականին Սարգսյանը դարձել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Արիության» շքանշանով։ 2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել է «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի է ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.