Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը
Դատարանը վարչական հսկողություն է կիրառել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանԷդգար Ղազարյանի նկատմամբ՝ մասամբ սահմանափակելով նրա խոսքի ազատությունը, հայտնել են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունից»։
Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ որոշումը կբողոքարկվի։
«Դատարանը հստակեցրել է, որ Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր կատարողներին և նրանց ընտանիքի անդամներին առնչվող հայտարարություններին»,- լրագրողներին ասել է Մելիքյանը։
Փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել էր Ղազարյանի՝ «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ Ղազարյանը խոսել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր դեմ ներկայացրած հայցը քննող դատավոր Դավիթ Սարգսյանի մասին։ Նա նշել էր, որ գործով դատավճիռը դատավորը պետք է հրապարակվեր փետրվարի 10-ին, բայց չի հրապարակվել։ Ղազարյանը, ըստ ԲԴԽ-ի, նաև հայտարարել էր, որ Սարգսյանը նախկինում դատվածություն է ունեցել։ ԲԴԽ-ն նշել էր, որ դատավորը որևէ արարքի համար նախկինում դատվածություն չի ունեցել։
Փետրվարի 21-ին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք էր սահմանվել։ Վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ փետրվարի 22-ին դատական նիստ էր հրավիրվել։
Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: