Последние новости

Շոլցը շնորհավորել է CDU/CSU դաշինքի կանցլերի թեկնածու Մերցին՝ հաղթանակի առթիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստանձնել է ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) պարտության պատասխանատվությունը։ «Սա դառը արդյունք է կուսակցության համար, սա պարտություն է ընտրություններում»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը։

Շոլցը շնորհավորել է պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

Ավելի վաղ ZDF հեռուստաալիքը, վկայակոչելով exit poll-ի տվյալները, հայտնել էր, որ Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների գրեթե 29%-ով հաղթել է Մերցի պահպանողական CDU/CSU դաշինքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ ռեկորդային 20%-ով, իսկ երրորդը՝ Շոլցի SPD-ն է, որը հավաքել է 16,5% և ցույց է տվել «պատմականորեն վատ» արդյունք։

Փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են շրջադարձային դառնալ ոչ միայն երկրի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Որպես Եվրամիության տնտեսական լոկոմոտիվ՝ Գերմանիան որոշում է դաշինքի քաղաքական և տնտեսական օրակարգը, իսկ քվեարկության արդյունքը կազդի միջազգային հարաբերություններում նրա դերի վրա, ներառյալ՝ Ռուսաստանի հանդեպ մոտեցումը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ