ԿԽՄԿ․ 429 անձ անհայտ կորած է համարվում 2020-23 թթ հակամարտության սրացումների արդյունքում
Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,– նշել են ԿԽՄԿ–ից։
Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և Գորիսի իրենց գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։
Բացի այդ, 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։
«ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ 2024–ի հունվարին ԿԽՄԿ–ն հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 09:16
Первоначальная оценка ущерба от ракетных ударов Индии показывает, что по меньшей мере три человека погибли и еще 12 получили ранения в результате ракетных ударов Индии по территории, контролируемой Пакистаном, сообщает The Guardian со ссылкой на представителя вооруженных сил Пакистана.
-
2025-05-07 09:14
Пакистан закрыл свое воздушное пространство на 48 часов, что привело к приостановке всех внутренних и международных рейсов, сообщает Samaa.
-
2025-05-07 09:12
Индийские вооруженные силы заявили, что в рамках операции «Синдур» были нанесены удары по девяти объектам в Пакистане и оккупированных Пакистаном Джамму и Кашмире, передает The Guardian.
-
2025-05-07 09:08
Городской совет Вашингтона (округ Колумбия) единогласно принял резолюцию, приуроченную к 110-й годовщине Геноцида армян, в которой подтверждается важность воспитания будущих поколений так, чтобы предотвратить повторение подобных зверств. Об этом говорится в заявлении «Ай дата» Америки (ANCA).