Լավրով․ Ռազմական գործողությունները կդադարեցվեն, երբ բանակցություններն արդյունք տան
Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման բանակցություններն ամուր և կայուն արդյունք տան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահը հստակ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի և թե՛ Եվրոպայի հետ, ցանկացած ներկայացուցիչներով, որոնք բարի կամքի ոգով կցանկանային օգնել խաղաղության հասնելուն։ Սակայն ռազմական գործողությունները կդադարեցնենք միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի ՌԴ–ին։ Բնականաբար, ներկա իրողությունները պետք է հաշվի առնվեն», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` կարևոր է հաշվի առնել նաև Ղրիմի, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների կարծիքը, որոնք իրենց ընտրությունն են արել Ռուսաստանի հետ լինելու հետ կապված։
ՌԴ նախարարը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին առանձնանում է ԱՄՆ դիրքորոշումը. այն հետևողական է, չի հորդորում պարզապես հաշտվել, թողնել շփման գիծը, միայն հետո մտածել` ինչ անել, մենք միշտ ընդգծել ենք, որ նման տարբերակը մեզ չի բավարարի։
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում պետք է լինի «երկաթբետոնե» պայմանավորվածություն այն մասին, որ Կիևը ՆԱՏՕ-ին չի անդամակցի, ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի կունենան լիարժեք շփումներ դեսպանատների գծով, դրանք պետք է վերացնեն դիվանագիտական առաքելությունների աշխատանքին առնչվող խոչընդոտները։ Նախորդ շաբաթ դեսպանատների աշխատանքի վերաբերյալ երկու նախնական տեխնիկական շփում է տեղի ունեցել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.
-
2025-06-09 12:36
Член партии «Айреник» («Отечество») и адвокат Арсен Бабаян выступил с критикой действий властей в отношении Армянской Апостольской Церкви и её духовного лидера.