Լավրով․ ՌԴ-ն և Թուրքիան լուրջ պաշար ունեն ատոմային էներգետիկայի նախագծերի համար
Ռուսաստանը և Թուրքիան լուրջ հիմքեր ունեն ատոմային էներգետիկայի ոլորտում համատեղ նոր նախագծերի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ատոմային էներգետիկայի ոլորտում նոր նախաձեռնությունների համար լուրջ հիմքեր կան։ Խոսելով էներգետիկայի մասին՝ մենք անդրադարձանք «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների շահագործման և անվտանգության ապահովման հարցերին, ինչն անհրաժեշտ է Կիևի ռեժիմի շարունակական սադրանքների համատեքստում, որը ձգտում է ահաբեկչական գործողությունների միջոցով խաթարել էներգետիկ օբյեկտների, այդ թվում՝ խողովակաշարերի բնականոն գործունեությունը։
Լավրովն ավելացրել է, որ կողմերը մանրամասն քննարկել են նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման համատեղ աշխատանքը։
«Ռուս և թուրք մասնագետները, կողք կողքի աշխատելով, ջանքեր են գործադրում ատոմակայանի թիվ մեկ էներգաբլոկի ֆիզիկական գործարկումն ապահովելու համար։ Բոլոր չորս էներգաբլոկները կառուցվում են միաժամանակ՝ շուրջօրյա՝ առանց անջատվելու»,- ընդգծել է նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 12:41
Председатель Комитета государственных доходов Армении Эдуард Акопян на совместных заседаниях постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» объяснил, почему Зангезурский медно-молибденовый комбинат не попал в список 1000 крупнейших налогоплательщиков республики в первом квартале 2025 года.
-
2025-06-09 12:40
Президента Арцаха Самвела Шахраманяна снова вызвали в Следственный комитет(СК). В данный момент Шахраманян находится в здании СК, где проходит его допрос.
-
2025-06-09 12:38
Таможенные органы в Армении в 2024 году собрали примерно на 15% меньше налогов и пошлин. Об этом заявил в парламенте председатель Комитета госдоходов Армении Эдуард Акопян на обсуждении отчета о выполнении госбюджета за прошлый год.
-
2025-06-09 12:36
Член партии «Айреник» («Отечество») и адвокат Арсен Бабаян выступил с критикой действий властей в отношении Армянской Апостольской Церкви и её духовного лидера.