Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Թրամփին կներկայացնեն Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման ծրագիրը
Լոնդոնն ու Փարիզը ծրագիր են մշակում Ուկրաինայում մինչև 30 հազար եվրոպացի խաղաղապահ տեղակայելու մասին, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան հրադադարի մասին: Դրա մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Առաջարկի հաջողությունն առաջին հերթին կախված է նրանից, թե արդյոք Դոնալդ Թրամփը կհամաձայնի սահմանափակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում եվրոպական զորքերի պաշտպանության համար:
Նախնական առաջարկն ԱՄՆ նախագահին կներկայացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը կբանակցեն Թրամփի հետ, գրում է Wall Street Journal-ը։
Ծրագիրը Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ից սեփական ուժեր տեղակայում չի պահանջում: Միացյալ Նահագները կարող է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել հարևան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայի սահմաններից դուրս տեղակայված ռազմաօդային ուժերը պատրաստի վիճակում դնել՝ Ռուսաստանից եվրոպական զորքերին սպառնացող վտանգի դեպքում, հայտնում է BBC-ն։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ առանց ԱՄՆ նախագահի աջակցության, խաղաղապահներ ուղարկելու եվրոպական ծրագիրը դժվար կլինի իրականացնել։
Ըստ այս ծրագրի՝ բրիտանական և ֆրանսիական զորքերը ռազմածովային ուժերի և օդային ուժերի հետ միասին կկազմեն այսպես կոչված աջակցության ուժերի ողնաշարը։ Նրանց խնդիրն է լինելու ոչ թե տեղակայվել արևելյան ռազմաճակատի երկայնքով, այլ պաշտպանել ենթակառուցվածքները, քաղաքներն ու նավահանգիստները Սև ծովում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.