Последние новости

Զավեշտալի է դա մեկնաբանելը. Աշոտյանը՝ Ֆրանսիայի դեսպանի հայտարարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե դեսպանը որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, ապա թող իմանա, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած դիվանագիտական ժառանգության հաշվին, էլ չասեմ զավեշտալի է դիվանագիտական առումով դա մեկնաբանելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի աղմկահարույց հայտարարությունը:

 

«Շատ զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանն անկախ իր տարիքից, լավ չի տիրապետում բանակցային գործընթացին: Եթե արտաժամյա պարագայում որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, ապա թող իմանա, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած դիվանագիտական ժառանգության հաշվին, էլ չասեմ զավեշտալի է դիվանագիտական առումով դա մեկնաբանելը, ընդամենը նույն Ֆրասնիայի ստորագրութունը որ հիշեք համանախագահ երկրների Սերժ Սարգսյանի օրոք և շնորհիվ ստացած հիմնարար սկզբունքների 2009-13 թթ-ի հայտարարությունների մասին, կարծում եմ դրանից զատ ավել բան պետք չի ասել»,-ասել է նա:

«Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվյե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», - ասել է Օլիվիե Դըկոտինյին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ