Միջազգային մարդասիրական իրավունքը պարտվել է ԼՂ-ում. Ալեն Սիմոնյանը` Նիլս Ուշակովսին
Միջազգային մարդասիրական իրավունքը պարտվել է Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Հայաստան–ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4–րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` դիմելով կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսին։
«Շնորհակալ եմ ԵԽ այն բոլոր պատգամավորներին, որոնք այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ՀՀ–ի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին։ Շնորհակալ եմ նաև, որ ԵԽ–ի ընդունած զեկույցներում դատապարտվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100 000–ից ավելի հայերի բռնի տեղահանումը, ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը։ Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան ու Միջազգային մարդասիրական իրավունքը պարտվել է Լեռնային Ղարաբաղում»,– նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ առաջիկայում ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն կլինի, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.