Անկարան կառաջարկի, որ Թբիլիսին ընդգրկվի «3+3» տարածաշրջանային հարթակում
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փետրվարի 26-ին Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի «3+3» համագործակցության տարածաշրջանային հարթակին Վրաստանի միանալու՝ թուրքական կողմի ակնկալիքների մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
«2025 թվականի փետրվարի 26-ին մեր երկիր կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի բանակցություններում հայտարարել Անկարայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը վճռական աջակցության և Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, ինչպես նաև կհայտնի իր ակնկալիքներն առաջիկայում Վրաստանի՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում ընդգրկվելու վերաբերյալ», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է 3 հանդիպում, որոնց, սակայն Վրաստանը չի մասնակցել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: