Գերագույն Ռադան հաստատել է Զելենսկու լեգիտիմությունը մինչև Ուկրաինայում ռազմական դրության ավարտը
Գերագույն Ռադան երկրորդ փորձով ընդունել է «Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին» բանաձևը, որում ասվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները պետք է շարունակվեն մինչև ռազմական դրության ավարտը։ Փաստաթուղթը հավանության է արժանացել անհրաժեշտ 226-ից 268 ձայնով, հայտնել է ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Տեքստում ընդգծվում է, որ Զելենսկին ընտրվել է ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններում, ուստի նրա մանդատը հարցականի տակ չէ, ինչպես նաև անհրաժեշտությունը, որ նա պետք է կատարի իր լիազորությունները, քանի դեռ Ուկրաինայի նորընտիր նախագահը չի ստանձնել իր պաշտոնը։
Միաժամանակ, Ռադան նշել է, որ հենց ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն է պատասխանատվություն կրում այն բանի համար, որ այսօր Ուկրաինայում անհնար է կազմակերպել ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ՝ միջազգային դիտորդների հրավերով։ Ռուսական ներխուժման պատճառով երկրում գործում է ռազմական դրություն։ Ըստ Սահմանադրության՝ այն թույլ չի տալիս ընտրություններ անցկացնել, սակայն «ուկրաինացի ժողովուրդը միասնական է նրանում, որ դրանք պետք է տեղի ունենան պատերազմի ավարտից հետո», - ասվում է տեքստում։
Այդ կապակցությամբ Ռադան կոչ է արել միջազգային հանրությանը միավորել ջանքերը՝ դադարեցնելու Ռուսաստանի զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Միայն համապարփակ, արդար և կայուն խաղաղությունը թույլ կտա «վերականգնել բնականոն կյանքը», որի անբաժանելի մասն է լինելու ընտրությունների անցկացումն «օրինական ժողովրդավարական պետության բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան», ընդգծել են պատգամավորները։ Գերագույն Ռադան առաջին անգամ չի կարողացել ընդունել բանաձևը։ Փետրվարի 24-ին նիստին ներկա 272 պատգամավորներիցդնրան աջակցել են միայն 218-ը։ 54 խորհրդարանականներ չեն քվեարկել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.