Լավրով․ ՌԴ-ն Իրանին վարկ կտրամադրի «Հյուսիս-հարավի» Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար կհատկացվի ռուսական արտահանման վարկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ երկաթգծի շինարարությունը սկսելուց առաջ իրանական կողմն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում:
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս շինարարությունը կսկսվի։ Այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ։ Ռեշտ-Աստարա հատվածը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն լիարժեք գործարկելու համար անհրաժեշտ բաղադրիչ է», - իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի առևտուրն ունի դրական դինամիկա. անցյալ տարի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 13 %-ով, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ միտումը կպահպանվի: Առաջիկայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամների և Իրանի միջև ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագիրը, որը, Լավրովի խոսքով, կխթանի ամբողջ տարածաշրջանի՝ Իրանի և հարևան երկրների առևտրաշրջանառությունը։
Երկու նախարարներն էլ նշել են միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման անընդունելիությունը. Մոսկվան և Թեհրանը կշարունակեն առարկայական նպատակային աշխատանքը՝ խնդիր ունենալով նվազագույնի հասցնել Ռուսաստանի և Իրանի երկրների տնտեսությունների վրա այդ անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը:
Հիշեցնենք` փետրվարին Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ 2025 թվականին «Հյուսիս-հարավ» ՄՏՄ կառուցման նախագծի հիմնական խնդիրը Իրանի հյուսիսարևմտյան Գիլան նահանգի Ռեշտ և Աստարա քաղաքների միջև երկաթուղու հատվածի կառուցման համար հողերի գնումն է կամ օտարումը։
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ ձգվող՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է: Գոյություն ունեն միջանցքի 3 երթուղիներ՝ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): ՌԴ-ն և Իրանը 2023 թվականի մայիսին ստորագրել են «Հյուսիս - հարավ» երթուղու՝ Ռեշտ - Աստարա երկաթգծի վերջին հատվածի ավարտի վերաբերյալ փաստաթուղթ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիարդ դոլար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: