Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Պուտինի ուղերձը
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը երկկողմ հարաբերությունների հարցերի և միջազգային արդիական օրակարգի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Դաշնության խորհրդի նախագահը փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում է։ Էրդողանը նրան ընդունել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում:
«Դաշնության խորհրդի նախագահը Թուրքիայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը, որը վերաբերում է երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին։ Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների, երկու երկրների ղեկավարների ընդունած որոշումների իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մատվիենկոն Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.