Ալավերդյան․ Իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթվածներին ցեղասպանությունը վերապրողի կարգավիճակ շնորհեն
ՀՀ իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթվածներին ցեղասպանությունը վերապրածի կարգավիճակ շնորհեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ կոտորածների և ջարդերի արդյունքում հարյուր հազարավոր հայեր վտարվեցին Ադրբեջանից, և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Բայց մինչ օրս Հայաստանը Ազգային ժողովի և կառավարության մակարդակով որևէ որոշում չի կայացրել Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, թեև այդ հանցագործությունը ոչ միայն հայերի դեմ է, այլ հանցագործություն է մարդկության դեմ։
«Հայաստանի իշխանությունները ծառայում են Հայաստանը ոչնչացնելու՝ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությանը»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է Արցախից բռնագաղթածներին ցեղասպանությունը վերապրածի կարգավիճակ շնորհեն։ Միևնույն ժամանակ, առաջին օմբուդսմենը ՀՀ ԱԳՆ հայտարարությունը գնահատել է ոչ հստակ և անհասկանալի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.