Սեյրան Օհանյան․ Բաքուն փորձում է «դատել» Հայաստանի և Արցախի ինքնորոշման իրավունքը
Ադրբեջանի ցեղասպան գործողությունները շարունակվում են մինչ օրս, ադրբեջանցիները փորձում են ջնջել հայկական հետքը, յուրացնել հայկական ժառանգությունը։ Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, այդ գործողությունների դեմ պետք է պայքարել ոչ միայն միջազգային հարթակներում, դա բավարար չէ։ Նախկին նախարարն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները իրենց շատախոսությամբ բանը հասցրել են պատերազմի, և տանուլ տալով այն՝ փորձում են մեղքը բարդել «նախկինների», դաշնակիցների վրա և այլն։
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանի ցեղասպան գործողություններն ուղեկցվում են թատերական դատավարություններով, որտեղ ամեն կերպ ոտնահարվում են Արցախի ղեկավարների իրավունքները, փորձ է արվում դատել ոչ միայն մեր ընկերներին, այլ Հայաստանի և Արցախի ինքնորոշման ողջ իրավունքը։ Այսքանից հետո ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերը, չեն բարձրացնում բանտարկյալների հարցը և չեն խոսում մեր ժողովրդի ու բանտարկյալների իրավունքների մասին՝ սա առնվազն անբարոյականություն է։ Միջազգային դատարաններում լռելը կամ հայցերը հետ կանչելը անընդունելի է։ Կոչ բոլորին՝ պահանջել ՀՀ «ղեկավարությունից» ոչ թե դա անել, այլ զբաղվել բոլոր հարցերով՝ բանակցություններում օգտագործելու համար»,- ընդգծեց Օհանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.
-
2025-05-22 15:05
Иранская компания построила в Армении завод по производству стальной арматуры, сообщил журналистам в Сюнике посол ИРИ Мехди Собхани.
-
2025-05-22 15:03
Индийские торговцы объявили полный бойкот Турции и Азербайджану из-за их поддержки Пакистана во время недавнего конфликта. Конфедерация индийских торговцев (CAIT), объявила о немедленной остановке всего импорта и экспорта из этих стран.