Լուռ ակցիա ՄԱԿ–ի գրասենյակի մոտ. հայ ռազմագերիների «դատը» Ալիևի վրեժխնդրությունն է
ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ լուռ ակցիա է անցկացվում. մսնակիցները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին։
Այստեղ են հավաքվել այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդում, ՀՀ արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքերի մոտ տեղի ունեցած ակցիաներին մասնակցած հասարակական–քաղաքական գործիչներն ու հասարակ քաղաքացիները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցի լուծման բանալին ՀՀ իշխանությունների ձեռքում է։
«Նաև միջազգային հանրությանը, այդ թվում` ՄԱԿ–ին ենք ուզում ցույց տալ, որ մարդիկ ևս նրանցից պահանջելիք ունեն։ Չնայած ՄԱԿ–ից ու միջազգային մյուս կառույցներից ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդու իրավունքների վրա հույս դրած մարդկանց հիասթափությունն անսահման է։ Մենք պետք է ջարդենք նաև մեր հանրության մեջ եղած անտարբերությունն այս հարցով. ինչքան հայությունը թե՛ ՀՀ–ում, թե՛ սփյուռքում լինի պահանջատեր, այնքան պատասխանատուներն ավելի ակտիվ կաշխատեն այդ ուղղությամբ»,– նշեց նա։
Ստեփանյանն ընդգծեց` այս ակցիաները չպետք է լինեն մեկ կամ մի քանի օրվա, այլ պետք է լինի շարունակական պայքար, մինչև ՀՀ իշխանությունների քաղաքականության մեջ այս հարցն ամրագրվի որպես առաջնահերթություն։
Ինչ վերաբերում է Բաքվում ընթացող շինծու դատական նիստերին, ապա Արցախի ՄԻՊ–ի խոսքով` այն, ինչ կատարվում է Բաքվում, որևէ ձևով իրավական գործընթաց անվանել հնարավոր չէ. դա քաղաքական ֆարս է, կոնկրետ մեկ անձի` Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանք։
«Այս ամենին հակադարձելու փոխարեն ՀՀ իշխանությունները լուռումունջ գնում են ուտոպիստական խաղաղության, որը չի լինելու»,– ընդգծեց Ստեփանյանը։
Նա ակնկալում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս ավելի ակտիվ կզբաղվի այս խնդրով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.